Միջազգային

Իրանում նախագահական արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու

Իրանի ընտրական շտաբը հրապարակել է Սահմանադրության պաշտպանության խորհրդի կողմից հաստատված նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը, հայտնում է IRNA-ն։

Իրանի Ընտրական շտաբի խոսնակ Մոհսեն Էսլամին հայտնել է 14-րդ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների անունները։

Թեկնածուներն են՝ Ալիռեզա Զաքանի, Սայիդ Ջալիլին, Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշիմին, Մուստաֆա Փուրմոհամմադին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Փեզեշքիանը։ 

Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն։