Միջազգային

Չեխիայի ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստվածության աստիճանի՝ ահաբեկչական հնարավոր հարձակման վտանգի պատճառով

Չեխիայի ոստիկանությունը կիրակի գիշերը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները հասարակական վայրերում՝ հնարավոր ահաբեկչության վտանգի մասին տեղեկատվության պատճառով։ Այդ մասին գրում է Idnes լրատվականը։

Նշվում է, որ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են երկաթուղային կայարաններում, հասարակական տրանսպորտում և առևտրի կենտրոններում։ Ոստիկանությունը հրահանգ է ստացել կանգառների և երկաթուղային կայարանների մոտակայքում կասկածելի անձանց ուշադրության տակ պահել։

Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը հաստատել է, որ ոստիկանությունը անվտանգության կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում։ Նա, սակայն, նշել է, որ իրավապահ մարմինները դեռ տեղեկություններ չունեն անմիջական սպառնալիքի մասին։