Միջազգային

Գազայում զոհերի թիվը հասել է 37 000-ի

Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինցի փախստականների ճամբարի կենտրոնում չորս պատանդների ազատագրման իսրայելական գործողության ընթացքում սպանվել է առնվազն 274 պաղեստինցի։ Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, ըստ գերատեսչության տվյալների, օրվա ընթացքում անկլավում մահացել է 283 մարդ, ևս 814-ը վիրավորվել են։

Այսպես, «անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 37 084-ի, իսկ տուժածների թիվը՝ 84 494-ի»։