Միջազգային

Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ

Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին վերջին պահին հրաժարվել է 19 մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպումից, քանի որ իմացել է, որ նրանց թվում  Պաղեստինի ներկայացուցիչ կա, ասել է Արգենտինայի իսլամական կենտրոնի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Սաադեն։

Միլեյը բազմիցս հայտարարել է, որ ինքը Իսրայելը և ԱՄՆ-ը համարում է Արգենտինայի առաջնահերթ դաշնակիցներ, պաշտպանում է Իսրայելի՝ Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու իրավունքը, ՀԱՄԱՍ-ը համարում ահաբեկչական կազմակերպություն: