Միջազգային

«Ուկրաինայում խաղաղության հաստատումը կախված է Պուտինից». Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատումն ամբողջությամբ կախված է Ռուսաստանի նախագահից։

«Խաղաղության հաստատումն ամբողջությամբ Վլադիմիր Պուտինի ձեռքում է․ այն, թե կարո՞ղ է արդյոք Ուկրաինայում խաղաղություն հաստատվել, կախված է Վլադիմիր Պուտինից»,- ասել է Բերբոքը։

Միևնույն ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ Բեռլինն Ուկրաինային աջակցություն կտրամադրի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։