Միջազգային

Գուտերեշը չի մասնակցի Ուկրաինայի հարցով շվեյցարական հանդիպմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովին, որը տեղի կունենա հունիսի 15-16-ը Շվեյցարիայում, հայտարարել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ համաժողովին չի մասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Չինաստանը նույնպես հրաժարվել է մասնակցել համաժողովին։

Խաղաղության գագաթնաժողովին հրավիրվել է ավելի քան 160 պետություն։