Միջազգային

Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պահանջել նրանից ընդունել, որ Ուկրաինային չի կարելի «ծնկի բերել»։ Գերմանիայի կառավարության ղեկավարը համապատասխան հայտարարությամբ տեսաուղերձ է հրապարակել X-ի իր միկրոբլոգում։

«Ուկրաինան ուժեղ է և չի ծնկի, նրան չեն ստիպի հանձնվել. Պուտինը վերջապես պետք է դա ընդունի»,- ասել է քաղաքական գործիչը։

Նա հավելել է, որ Կիևը կբավարարվի միայն արդար խաղաղությամբ։ Ներկայումս Ուկրաինայի բոլոր օտարերկրյա գործընկերներն աշխատում են դրան հասնելու ուղղությամբ, եզրափակել է Շոլցը։