Միջազգային

Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների

Իսրայելը հայտարարել է, որ ազատել է չորս պատանդների, որոնք առևանգվել էին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակման ժամանակ, հայտնում է APnews-ը։

Իսրայելի բանակից ասել են, որ ազատված պատանդներն են 25-ամյա Նոա Արգամանիին, 21-ամյա Ալմոգ Մեիր Ջանը, 27-ամյա Անդրեյ Կոզլովը և 40-ամյա Շլոմի Զիվը։ Նշվում է, որ պատանդները փրկվել են երկու առանձին վայրերում՝ Նուսեյրաթ քաղաքի կենտրոնում:

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին հարավային Իսրայելի վրա հարձակման ժամանակ առևանգել է մոտ 250 պատանդի։ Նրանց մոտ կեսը ազատ է արձակվել նոյեմբերին մեկշաբաթյա հրադադարի արդյունքում: Իսրայելը հայտարարում է, որ ավելի քան 130 պատանդ է մնացել, որոնցից մոտ մեկ քառորդը ենթադրաբար զոհվել է։