Միջազգային

Բլինքենը հունիսի 10-ին կայցելի Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 10-ին կժամանի Իսրայել: Այս մասին հայտնում է «Ynet» հարթակը։ Բլինքենի այցը տեղի կունենա Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման և անկլավում կրակի դադարեցման եռափուլ գործարքի առաջմղման ջանքերի ֆոնին:

Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է խաղաղ կարգավորման համաձայնագրի նոր նախագծի պայմանները, որը բաղկացած է երեք փուլից: Առաջինը նախատեսված է վեց շաբաթվա համար և ենթադրում է լիակատար հրադադար, Գազայի բնակեցված շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերում, ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատագրում՝ բանտերից հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Բացի այդ, այս ժամանակահատվածում կողմերը պետք է սկսեն բանակցությունները, իսկ հրադադարի ռեժիմը կգործի մինչև փոխըմբռնման հասնելը։