Միջազգային

«ՌԴ-ն և Թուրքիան Արևմուտքի ճնշումը շրջանցելու ուղիներ են փնտրում». Պեսկով

«Արևմուտքը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, և թեև Մոսկվայի ու Անկարայի տնտեսական փոխգործակցության մեջ խնդիրներ կան, երկու երկրներն էլ իրավիճակից ելքեր են փնտրում։ Ռուսաստանն ու Թուրքիան անպայման կգտնեն դրանք»․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ: