Միջազգային

Զախարովան ՀՀ ԱԺ պատգամավորներից Բուչայի ցուցակ է ակնկալում

Ռուսաստանը կոչ է անում հայ խորհրդարանականներին կիսվել Կիևի կողմից իրենց փոխանցած այն մարդկանց ցուցակով, որոնք զոհվել են ուկրաինական Բուչայում։

Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  «Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը, հայկական պաշտոնական պատվիրակությունը այդ մարդկանց ցանկով կկիսվի ռուսական կողմի հետ» - ասել է դիվանագետը: «Մենք երկու տարի չենք կարող հասնել նրան, որ մեզ գոնե ինչ-որ մեկը, ներառյալ՝ ՄԱԿ-ը, տրամադրի այն մարդկանց ցուցակը, որոնք իբր այնտեղ զոհվել են», - ասել է նա։