Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը կայցելի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան

Հվ․ Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը հունիսի 10-15-ը պետական այցով կմեկնի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի առաջնորդի աշխատակազմի աշխատակից Կիմ Թհե Հին։ 

«Կենտրոնական Ասիան եղել է հին Մետաքսի ճանապարհի առանցքային մասը․ այն ռազմավարական վայր է, որը կապում է Եվրոպան ու Ասիան», - ասել է ազգային անվտանգության վարչության պետի առաջին տեղակալ Կիմ Թհե Հեն: Տարածաշրջանի նշանակությունն աճում է բազմաթիվ ճգնաժամերի ֆոնին, ինչպիսիք են իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում: Նախագահին ուղեկցելու է նրա կինը։