Միջազգային

Մակրոնը Ուկրաինային Mirage 2000 կորածանիչներ է խոստացել

Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային տրամադրել Mirage 2000-5 արդիականացված բազմաթիրախային կործանիչներ: Այդ մասին հունիսի 6-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ֆրանսիական TF1 եւ France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում: «Դրանք Ուկրաինային թույլ կտան պաշտպանել իր տարածքն ու օդային տարածքը», - ասել է նա՝ հստակեցնելով, որ ուկրաինացի օդաչուները կկարողանան Ֆրանսիայում վերապատրաստում անցնել Mirage-ով վարման  համար արդեն 2024 թվականի վերջին: Կործանիչների ճշգրիտ թիվը Ֆրանսիայի նախագահը դեռ չի նշել։