Միջազգային

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է

Ուկրաինայի իշխանությունները ապատեղեկատվության մեջ մեղադրել են բրիտանական «Financial Times» թերթին, որը հայտնել է Ռուսաստանի կողմից ուկրաինական էներգետիկայի հզորությունների կեսից ավելին ոչնչացնելու մասին: Հրապարակված նյութը «ունի տեղեկատվական-հոգեբանական գործողության նշաններ, կրում է մանիպուլյատիվ բնույթ և առաջ է մղում թշնամու նարրատիվները», - հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը: 

«Financial Times»-ը հայտնել էր, որ Ռուսաստանը շարքից հանել կամ գրավել է ուկրաինական էլեկտրակայանների հզորությունների կեսից ավելին՝ դրանով իսկ առաջացնելով էլեկտրաէներգիայի ամենամասշտաբային հովհարային անջատումները։