Միջազգային

Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար

Ուկրաինային այս տարի առնվազն 1,5 մլրդ դոլար հարկավոր կլինի վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար։ Այդ մասին հայտնել է «ՈւկրԷներգո» ընկերության ղեկավար Վլադիմիր Կուդրիցկին․

«Տարբեր գնահատականներ կան։ Եթե խոսենք 2024 թվականի մասին, կարծում եմ, որ 1,5 միլիարդ դոլար կամ ավելին կպահանջվի։ Մենք խոսում ենք այն գոյություն ունեցողի մասին, որը պետք է վերականգնվեր», - ասել է նա։