Միջազգային

Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ» շիական շարժման ռազմական օբյեկտներին: Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերը Լիբանանի հարավում գտնվող Ջեբել Ռեզլանա, Ռամե և Քֆարկելա շրջաններում կործանիչները հարվածներ են հասցրել «Հըզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին», - ասված է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։