Միջազգային

Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Սանկտ Պետերբուրգի XXVII միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, որոնք ընդգրկված են Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության օրակարգում: 

Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում տնտեսության տարբեր ճյուղերում առկա իրավիճակի և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգի հիմնական հարցերին: