Միջազգային

Նեթանյահուն ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 24-ին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում: Այս մասին հայտնել է «The Times of Israel» թերթը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյայի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական Մայք Ջոնսոնին:

Նրանց խոսքով՝ ելույթը, որի համար Նեթանյահուին հրավիրել են Կոնգրեսի առանցքային անդամները, նշանակվել է հուլիսի 24-ին: Նեթանյահուն ամերիկացի օրենսդիրների առջև ելույթ է ունեցել 1996, 2011 և 2015 թվականներին: