Միջազգային

«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին

Ռուսաստանն ու Ադրբեջանը ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում հարաբերությունների զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչն այդ աշխատանքը շարունակելու դեպքում լավ արդյունքների կբերի․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ՏԱՍՍ-ի կազմակերպած հանդիպման ժամանակ։

Պուտինը նշել է, որ երկու երկրների համատեղ աշխատանքի կարևոր ոլորտներից մեկը լոգիստիկան է․ «Այս առումով շատ բան պետք է անել լոգիստիկայի զարգացման տեսանկյունից. դա վերաբերում է ոչ միայն Հյուսիս-հարավ ճանապարհին, այլ նաև այլ վեկտորների. լոգիստիկ կենտրոնների կառուցում, այդ թվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Դաղստանի հատվածում, որտեղ արդեն աշխատանքներ են ընթանում։  Դա վերաբերում է նաև այլ ուղղություններին», - նշել է Պուտինը։