Միջազգային

ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է առաջիկա օրերին ներկայացնել իր պատասխանը Գազայի հատվածում հրադադարի մասին առաջարկին: Այս մասին հայտնել Է եգիպտական «Ալ-Կահիրա Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը։ 

Եգիպտոսի իշխանական կառույցներում ալիքի բարձրաստիճան աղբյուրի տեղեկություններով՝ «ՀԱՄԱՍ-ը զինադադարի առաջարկի վերաբերյալ պատասխան կներկայացնի առաջիկա օրերին»: Նշված աղբյուրը հայտնել է, որ «վերջին շրջանում ինտենսիվ շփումներ են հաստատվել՝ ոլորտում կարգավորման անուղղակի բանակցությունները վերսկսելու համար»։