Միջազգային

Ղազախստանի խորհրդարանը թույլատրել է ղազախերենով հեռուստածրագրերի ծավալը հասցնել 60%-ի

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել «զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքին, որը ենթադրում է մինչև 2027 թվականը պետական (ղազախերեն) լեզվով հեռուստածրագրերի և ռադիոհաղորդումների ծավալի ավելացում՝ ներկայիս 50%-ից մինչև 60%:

Մասնավորապես, նախատեսվում է պետական լեզվով հեռուստառադիոծրագրերի տարածման և տեղական բովանդակության ծավալի պահանջը 2025 թվականից հասցնել 55%-ի, 2027 թվականից՝ հեռուստառադիոծրագրերի ընդհանուր ծավալի 60% -ին։ Ընդ որում, նախատեսվում է արտասահմանյան հեռուստածրագրերի և ռադիոհաղորդումների վերահեռարձակման ծավալի կրճատում՝ ղազախական հեռուստաալիքների և ռադիոյի շաբաթական ծավալում 20-ից հասցնելով մինչև 10%-ի: