Միջազգային

Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից

Ուկրաինան դժգոհ է դաշնակիցների խոստացած F-16-ների համար օդաչուների պատրաստման տեմպերից։

Ըստ Politico-ի աղբյուրների՝ Կիևը բազմիցս է ասել Ջո Բայդենի վարչակազմին, որ պատրաստ է անհապաղ 30 օդաչու ուղարկել ԱՄՆ՝ F-16-ի ուսուցման համար: Politico-ի զրուցակիցները խոսում են Արիզոնայի իր բազայում մինչև սեպտեմբերի վերջ ընդամենը 12 ուկրաինացի օդաչու վարժեցնելու՝ Վաշինգտոնի պատրաստակամության մասին։ Հրատարակության տվյալներով՝ Ռումինիայում և Դանիայում ուսումնական կենտրոնները նույնպես չեն կարող ընդունել այնքան ուկրաինացի օդաչուի, որքան կցանկանար Կիևը: Ուկրաինան մինչև 2024 թվականի ամառվա վերջը Բելգիայից, Դանիայից, Նիդեռլանդներից և Նորվեգիայից պետք է ստանա ավելի քան 60 Ֆ-16 կործանիչ: