Միջազգային

ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից

Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես մտահոգված է իսրայելա-լիբանանյան սահմանին էսկալացիայի ռիսկով․

«Դա մեզ անհանգստացնում է հոկտեմբերի 7-ի իրադարձություններից անմիջապես հետո․ մենք ներգրավված ենք ինտենսիվ դիվանագիտական բանակցությունների մեջ, որպեսզի փորձենք խուսափել այս հակամարտության անվերահսկելի էսկալացիայից»,- ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում: