Միջազգային

«Խաղաղության պայմանագրի մասով կան բաց հարցեր»․ Ալիև

Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, եթե ՀՀ սահմանադրությունը մնա անփոփոխ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, ապա մենք կարծում ենք, որ դեռևս կան մի քանի բաց հարցեր, որոնցից մեկը Հայաստանի սահմանադրությունն է, որը տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ։ 

Հայաստանը պետք է դադարեցնի անհիմն տարածքային պահանջներն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։