Միջազգային

«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում։  Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը․

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի սկսված գործընթացին։ Ելնում ենք նրանից, որ այն պետք է կրի կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ։  Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել», - ասել Է դիվանագետը։ Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին՝ Եվդոկիմովն ասել է, որ դա կախված կլինի Բաքվի և Երևանի քաղաքական կամքից․ «Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա», - ասել է նա: