Միջազգային

ԱՄՆ-ն վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ

ԱՄՆ-ն վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։ 

Պատճառն «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն է։ Պատժամիջոցները կվերաբերեն խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության անդամներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին և մասնավոր անձանց: Խոսքը երկու-երեք տասնյակ մարդկանց մասին է, որոնց Վաշինգտոնը չի ծանուցի որոշման մասին, սակայն նրանց արգելվում է մուտք գործել ԱՄՆ տարածք։