Միջազգային

Գազայի երեխաները սովահար են

Ըստ ՄԱԿ-ի մանկական գործակալության նոր զեկույցի՝ Գազայի տասը երեխայից ինը տառապում են սննդի սուր պակասից և չունեն բավարար քանակությամբ սնունդ՝ օպտիմալ աճն ու զարգացումը պահպանելու համար:

«Գազայի հատվածում ամիսներ տևած ռազմական գործողությունները և մարդասիրական օգնության սահմանափակումները խաթարել են պարենային և առողջապահական համակարգը, ինչը աղետալի հետևանքներ է ունեցել երեխաների և նրանց ընտանիքների համար», - ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ: