Միջազգային

Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին

Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Դրա կարիքը չկա, այն այժմ էլ չի գործում, իրավաբանորեն այն  պետք է չեղարկվի։ Եթե ​​Հայաստանը որոշի պահպանել Մինսկի խումբը, դա կնշանակի, որ նրա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են։ Այս գործընթացը ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը»,- նշել է նա։