Միջազգային

«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու

Արևմուտքի երկրների քաղաքականությունը, որն ուղղված է միջազգային անվտանգության համակարգի տապալմանը, հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը։  Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Ալմաթիում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ժամանակ։ 

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է բարդ։ Ավելին, այն հակված է վատթարացման. Դրա հիմնական պատճառներից մեկը Արևմուտքի երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության քաղաքականությունն է՝ ուղղված միջազգային անվտանգության համակարգի տապալմանը», - ասել է Շոյգուն։