Միջազգային

ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը

ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանի ֆինանսական օգնության վերանայումը՝ ի պատասխան այդ երկրում խնդրահարույց օրենքների ընդունման: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ 

«Խոսքը Վրաստանին տրամադրվող օգնության ծավալի մասին է՝ մոտ 390 միլիոն, որը բյուջեում նախատեսված է եղել վերջին մի քանի տարում, և որը քննարկման փուլում է», - ասել է Միլլերը: Ամեն տարի ԱՄՆ-ն այդ փաթեթն ուղղում է Վրաստանի պաշտպանական և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը և երկրի քաղհասարակության աջակցությանը: Ֆինանսական օգնության վերանայմանը զուգահեռ, Վաշինգտոնում սկսել են աշխատել վրացական ղեկավարության և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ վիզային սահմանափակումների շուրջ: «Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե ինչպես և երբ դրանք իրականացնել»,- ընդգծել է Միլլերը։