Միջազգային

«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե

«Հենց այն մարդիկ, որոնք խոսում էին «Մայդանի» մասին, Ռուսաստանին հանձնեցին Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը, իսկ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն սպառնում են Վրաստանին «մայդանով», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նրա խոսքով՝ կոնկրետ մարդիկ տասնյակ հազարավոր ուկրաինացիներ են զոհաբերել պատերազմին։

«Հենց այն մարդիկ, որոնք խոսում էին «Մայդանի» մասին, Ուկրաինայի տարածքների 20%-ը հանձնեցին Ռուսաստանին։ Նույն մարդիկ Վրաստանի տարածքների 20%-ը հանձնեցին Ռուսաստանին։ Կոնկրետ մարդիկ տասնյակ հազարավոր ուկրաինացիներ զոհաբերեցին պատերազմին, և այդ ամենը հաջորդեց «Մայդանին»։ Փոխանակ այդ մարդիկ պատասխանատվություն ստանձնեն, այսօր նրանք Վրաստանին սպառնում են «Մայդանով», և դա վրդովեցուցիչ է»,- հայտարարել է Կոբախիձեն։