Միջազգային

Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը

Վրաստանում բողոքի ցույցերին մասնակցող երիտասարդների կուսակցականացման փորձերը կոչված են քայքայել ազգային համախմբումն ու միասնությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ 

«Ես երիտասարդներին կոչ եմ անում ստիպել քաղաքական առաջնորդներին՝ հրաժարվել պառակտման փորձերից։ Միայն այդպես կարելի է հաղթել ձեզ, ինչը հավասարազոր է Վրաստանի պարտությանը։ Ուստի, հավաքեք ձեր ուժերը և մի լսեք նրանց, որոնք փորձում են ձեզ գայթակղել, քանի որ դուք վրացական ազգային միաբանության ամենահիասքանչ կուսակցությունն եք»,-ասվում է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։