Միջազգային

Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու

Ուկրաինայի զինված ուժերը մինչև տարեվերջ զորահավաքի հաշվին կհամալրեն շուրջ 120.000 մարդ: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Ռուսլան Գորբենկոն․

«Այժմ ռազմաճակատի հրամանատարությունն ու զինվորականները նշում են, որ անձնակազմի պահանջարկն այս տարվա համար կազմում է 100-110.000 մարդ», - ասել է նա: Քաղաքական գործիչը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի ղեկավարությամբ հակահարձակման պլանավորման ժամանակ 500.000 ուկրաինացու մոբիլիզացիայի անհրաժեշտություն է առաջացել, սակայն օտարերկրյա գործընկերների օգնությունը, ցավոք, հետաձգվել է, և երբ նոր գլխավոր հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Սիրսկին, հաստատվել է այս տարվա պաշտպանության ծրագիրը, որը չէր նախատեսում այդքան մեծ թվով նոր զինվորականների ներգրավում: