Միջազգային

«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ

Դոնալդ Թրամփը «Ֆոքս Նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Կիևի հայտարարությունները և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումները կհանգեցնեն համաշխարհային պատերազմի: Նա հակամարտության սրման մեջ մեղադրել է առաջիկա նախագահական ընտրություններում իր ընդդիմախոս Ջո Բայդենին։ 

«Այժմ մեր երկրի պատմության մեջ ամենավտանգավոր պահն է զենքի, հատկապես՝ միջուկային զենքի հզորության պատճառով։ Հնարավորություն կա, որ մենք երրորդ համաշխարհային պատերազմ կունենանք մեր առաջնորդի պատճառով», - նշել է Թրամփը։ Թրամփի խոսքով՝ երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է, քանի որ Վլադիմիր Պուտինը խոսում է միջուկային հարվածների, Կիևը՝ Ռուսաստանի տարածքում սպառազինության կիրառման մասին, իսկ Ջո Բայդենը «չգիտի՝ ինչ ասել»: