Իսրայելի իշխանությունները մտադիր են բանակցություններ վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ՝ միայն առանց ռազմական գործողությունների դադարեցման: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ Գազայի հատվածում F-16 կործանիչից կատարած շրջայցի ժամանակ։
«Իսրայելի զինված ուժերի հարձակումներից հարվածներն ու ծխի սյուները հստակ տեսանելի են ինչպես Գազայում, այնպես էլ հյուսիսում։ Մենք գտնվում ենք թշնամուն ոչնչացնելու գործընթացում և շարունակելու ենք դա անել։ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հետ ցանկացած բանակցություն տեղի կունենա միայն կրակի տակ», - հավելել է նա։