Բոլորը կարծում են, որ Ռուսաստանն է սկսել պատերազմն Ուկրաինայում։ Բայց ոչ ոք, ես ուզում եմ սա ընդգծել, ոչ ոք Արևմուտքում չի ցանկանում հիշել, թե ինչպես սկսվեց այս ողբերգությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այն սկսվեց Ուկրաինայում հակասահմանադրական պետական հեղաշրջմամբ: Արդյոք Ռուսաստա՞նն է մեղավոր այս հեղաշրջման համար։ Ո՛չ»,- նշել է նա։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը ոչ թե հարձակվել է, այլ պաշտպանվել։