Միջազգային

«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին

Ռուսաստանին, մեծ հաշվով, չի հետաքրքրում, թե ով կլինի ԱՄՆ նախագահը` Բայդենը, թե Թրամփը, ասել է Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ՏԱՍՍ-ի կազմակերպած հանդիպմանը։

Պուտինը վստահ է, որ ԱՄՆ-ի ընտրություններից հետո ռուսական ուղղությամբ իրենց քաղաքականությունը չի փոխվի։ 

«Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ-ում ընտրված ցանկացած նախագահի հետ։ ԱՄՆ-ի այսօրվա իշխանությունները մեկը մյուսի հետևից սխալներ են թույլ տալիս ոչ միայն միջազգային քաղաքականության, այլև տնտեսագիտության մեջ։ Ռուսաստանը երբեք չի միջամտել և չի միջամտում ԱՄՆ ներքին քաղաքականությանը»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը կարծում է, որ ԱՄՆ քաղաքականությունը կփոխվի, եթե ապագա վարչակազմը զգա հասարակական տրամադրությունների փոփոխություններ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով, նրանց հետաքրքրում է սեփական մեծությունն ու առաջնորդությունը։