Միջազգային

Մոլդովայի ԳՇ պետը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել ՌԴ հատուկ ծառայություններին

Համաձայն «The Insider»-ի տվյալների, այն ստացել է Մոլդովայի գլխավոր շտաբի նախկին պետ Իգոր Գորգանը և նրա կապավոր, ՌԴ գլխավոր հետախուզական վարչության ղեկավար, գնդապետ Ալեքսեյ Մակարովը նակամագրության հասանելիությունը «Telegram»-ում։

Ըստ «The Insider»-ի՝ Գորգանը պարբերաբար զեկուցել է Մոլդովայում ներքին քաղաքական իրավիճակի մասին և տվյալներ է փոխանցել Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների այցերի մասին, որոնք ռազմական տեխնիկա և արկեր էին գնում իրենց զինված ուժերի համար: Նա աշխատել է գլխավոր շտաբում մինչև 2021 թվականի վերջը, մինչև նոր նախագահ Մայա Սանդուն նրան պաշտոնանկ արեց։ Իսկ 2023 թվականի հուլիսին Մոլդովայից ռուս լրտես դիվանագետների զանգվածային արտաքսման նախօրեին նա աշխատանքի է անցել ՄԱԿ-ում։  Ըստ «The Insider»-ի Գորգանը շարունակում է աշխատել ՌԴ բանակի հետախուզության հետ։