Միջազգային

«Խաղաղության համաձայնագրի նոր առաջարկ ենք ստացել Հայաստանից». Բայրամով

«Մի քանի օր առաջ մենք նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Պետք է ասեմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ «բաց» հարցերի թիվը նվազում է»․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ իր հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ 

«Մի շարք դիրքերում դրական դինամիկա է նկատվում։ Այսինքն, մենք այստեղ դրական դինամիկա ենք տեսնում», - հավելել է նախարարը։