Միջազգային

«Հունգարիան ողջունում է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման առաջընթացը». Սիյարտո

Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման առաջընթացը․ այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ 

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանն ավելի լուրջ քայլեր են ձեռնարկել։ Մաղթում ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն և կայունություն․ երկու ժողովուրդներն էլ արժանի են խաղաղ ապրելու։ Հունգարիան ԵՄ-ում իր նախագահության ընթացքում կշարունակի աջակցել այս տարածաշրջանում բոլոր խաղաղ նախաձեռնություններին», - ասել է Սիյարտոն։  Նախարարի խոսքով՝ Հունգարիան կհետևի, որպեսզի Եվրամիությունը հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ և «կրակի վրա յուղ չավելացնի»․

«Կարծում ենք, որ եթե ԵՄ-ն ցանկանում է 10 մլն եվրո հատկացնել Հայաստանին ականազերծման համար, նմանատիպ օգնություն պետք է հատկացվի նաև Ադրբեջանին։ Մենք պետք է աջակցենք խաղաղ գործընթացին, այլ ոչ թե խոչընդոտենք դրան», - ասել է նա։