Միջազգային

ԱՄՆ-ն կարող է Կիևին 50 մլրդ դոլարի վարկ տրամադրել

ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային 50 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրել, որը մարվելու է ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի հաշվին, եթե Եվրամիությունը երկարաձգի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները:

Այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով ԵՄ երկրների ֆինանսների նախարարների առցանց հանդիպման ժամանակ քննարկման համար պատրաստված փաստաթուղթը, որը տեղի կունենա հունիսի 5-ին: