Միջազգային

Cisco-ն 1 մլրդ դոլար կներդնի արհեստական բանականության ոլորտում

Տեղեկատվական տեխնոլոգիաներում հայտնի «Cisco» գործարկել է 1 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամ՝ արհեստական բանականության ստարտափներում ներդրումներ կատարելու համար՝ միանալով խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ցանկին, որոնք ցանկանում են բաժնետոմսեր ձեռք բերել փոքր AI ընկերություններում: 

Ընկերությունն իր ներդրումային ստորաբաժանման միջոցով, մասնավորապես, ներդրումներ է կատարում Cohere-ում, Mistral AI-ում և Scale AI-ում և արդեն իսկ այս հիմնադրամից հատկացրել է գրեթե 200 միլիոն դոլար․ ասվում է հաղորդագրության մեջ: Scale AI data ստարտափը գնահատվում է գրեթե 14 միլիարդ դոլար։