Միջազգային

Մեքսիկայում կին քաղաքապետ է սպանվել

Մեքսիկայում սպանվել է Կոտիխայի քաղաքապետ Յոլանդա Սանչեսը։

Radar Armenia-ին միջազգային լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Կլաուդիա Շեյնբաումի առաջին կին նախագահ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ անց:

Յոլանդա Սանչեսի վրա կրակել են 19 անգամ, քաղաքի կենտրոնում։ Սանչեսը

հարձակումից անմիջապես հետո մահացել է հիվանդանոցում: Նրա թիկնապահը սպանվել է փոխհրաձգության ժամանակ։ Դեռևս ոչ ոք չի ձերբակալվել, սակայն քաղաքում քչերն են կասկածում, որ հարձակման հետևում կանգնած է կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկը: