Միջազգային

Մոլդովայում ցանկանում են 246 մարդու զրկել քաղաքացիությունից դավաճանության մեղադրանքով

Մոլդովայի իշխանությունները մտադիր են պետական դավաճանության մեղադրանքով քաղաքացիությունից զրկել 246 մարդու, որոնց թվում են քաղաքական գործիչներ, որոնք ընդդիմադիր են գործող նախագահ Մայա Սանդուի և իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությանը:

Այդ մասին հայտարարել է մոլդովական ընդդիմադիր «Մեր կուսակցության» առաջնորդ, մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Բելցիի նախկին քաղաքապետ Ռենատո Ուսատին։