Միջազգային

Ռուսաստանը ապատեղեկատվություն է տարածում Վրաստանի թեմայով. Միլլեր

«Կրեմլյան ապատեղեկատվություն» է անվանել ԱՄՆ Պետդեպ մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ՌԴ ԱԳ փոխնախարարի հայտարարություններն այն մասին, որ «Արևմուտքը ցանկանում է կրկնել Վրաստանում Մայդանի սցենարը»:

«Կրեմլի ապատեղեկատվության վերաբերյալ պատասխանս, հավանաբար, այստեղ նույնպես բավականին կիրառելի է: Այն, ինչ դուք տեսել եք Վրաստանում վերջին մի քանի շաբաթների ընթացքում, վրաց ժողովրդի կամարտահայտությունն է և նրա անհամաձայնությունը այդ օրենքի հետ, որն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից՝ Կրեմլի աջակցությամբ: Սա կապ չունի ԱՄՆ-ի հետ, դա կապ ունի Վրաստանի ժողովրդի հետ, որն արտահայտում է իր սեփական տեսակետները», - նշել է Միլլերը։