Միջազգային

«ՀՀ հետ էական արդյունքներ ունենք առևտրա-տնտեսական ոլորտում». Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն իր հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ռուսական առևտրատնտեսական հարցերին։ «Առավել էական արդյունքներ ունենք առևտրատնտեսական ոլորտում։ Արդյունավետ աշխատում է տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովը։ Պարբերաբար, այդ թվում՝ ԵԱՏՄ գծով հանդիպումների շրջանակներում, շփվում են դրա համանախագահները՝ Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Համագործակցում ենք հայ գործընկերների հետ նաև մշակութային-հումանիտար ուղու վրա։ 

Ցավոք, նույնը չեմ կարող ասել մեր հարաբերությունների քաղաքական հարթության մասին։ 2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Անկում է ապրել նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք արևմտականների ճնշման արդյունքը, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ»։