Միջազգային

«Վրացական երազանքը» նոր օրինագիծ է բերում խորհրդարան. մանրամասներ

«Վրացական երազանքը» նախաձեռնել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրության փոփոխությունների մասին օրենքների փաթեթ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այն 19 օրենքից բաղկացած փաթեթ է, որում կա մեկ հիմնական, 18 հարակից օրենք։

Արգելվում են.


  • ամուսնության այլընտրանքային ցանկացած հարաբերությունների գրանցում, բացառությամբ տղամարդու և կնոջ միությունը, ինչպես նախատեսված է դեռևս 2017 թվականի սահմանադրական փոփոխությամբ,
  • նույնասեռ զույգերին՝ երեխա որդեգրել,
  • սեռափոխության ցանկացած բժշկական մանիպուլյացիա․ եթե վիրահատությունն իրականացվել է արտերկրում, Վրաստանում տրված բոլոր փաստաթղթերում նշվելու է քաղաքացու «գենետիկ սեռը»,
  • Վրաստանի քաղաքացուն ցանկացած փաստաթղթերում, այդ թվում՝ պետական մարմիններին ուղղված դիմումներում նշել իր «գենետիկ պրոֆիլին» չհամապատասխանող սեռ,
  • ԼԳԲՏ թեմայով ցանկացած «քարոզչություն» լրատվամիջոցներում,
  • գեղարվեստական գրականության և ֆիլմերի համապատասխան բովանդակությունն արգելվելու է մասնավոր կամ պետական հեռուստառադիոընկերություններում և գրադարաններում, ինչպես նաև՝ ցուցասրահներում,
  • ուսումնական հաստատություններում ոչ ավանդական հարաբերությունների ցանկացած քարոզչություն,
  • հանրահավաքներ և ցույցեր, եթե դրանք ուղղված են «ԼԳԲՏ քարոզչությանը»,
  • ամբողջ պետական կամ մասնավոր հաստատության կողմից «սահմանել ցանկացած արգելք և պարտավորություն, որն ուղղված է մարդու կենսաբանական սեռի հավասարեցմանը»: Օրինակ, արգելել օգտագործել «հայր» և «մայր» տերմինները։