Միջազգային

Շոյգուն նշանակվել է Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համակարգող

Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին նշանակել է Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համակարգող։ 

«Քանի որ հարցերը շատ բազմազան են, մենք պետք է հաշվի առնենք արտադրության շահութաբերությունը, պետք է ապահովենք, որ ՊՆ-ն ստանա համապատասխան տեխնիկա։ Այստեղ անհրաժեշտ է այս ամբողջ աշխատանքն անկախ համակարգող, որը կլինի Անվտանգության խորհրդի քարտուղարը»,- ասել է Պուտինը կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի միջոցով կայացած հանդիպմանը։

Երկրի ղեկավարը նշել է, որ առաջիկայում պետք է ավարտին հասցվեն այդ ոլորտում հանձնարարականների նախագծերի աշխատանքները։ Խոսքը պաշտպանական արդյունաբերության առաջնահերթ խնդիրների, ամենահայտնի ռազմական արտադրանքի արտադրության ծավալների ու շահութաբերության մասին է։