Միջազգային

«Թուրքիան մտել է տիեզերական ուժերի էլիտա»․ Էրդողան

Անկարայում կայացել է Թուրքիայի նախարարների կաբինետի նիստը, որի ավարտից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ։ 

Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված Թուրքիայի զարգացմանը։ Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստներն աճել են մոտավորապես 44 միլիարդով և հասել ավելի քան 142 միլիարդ դոլարի։

Անդրադառնալով Թուրքիայի առաջին ատոմակայանի թեմային՝ նախագահը նշել է, որ Աքույու ատոմակայանի առաջին ռեակտորի շինարարությունը 90 տոկոսով ավարտված է, և սկսվել են ռեակտորի մեխանիկական փորձարկումները։

Նա հավելել է, որ Թուրքիան մտել է տիեզերական ուժերի էլիտա։ «TÜRKSAT-6A-ի արտադրությամբ Թուրքիան տեղ է զբաղեցրել կապի արբանյակներ արտադրող երկրների առաջին տասնյակում և դարձել տիեզերանավեր արտահանող»,- ընդգծել է Էրդողանը։