Միջազգային

Արևմուտքը Վրաստանում «նոր մայդան» է ցանկանում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը փորձում է հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդանական» սցենար իրականացնել՝ ՌԴ սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու նպատակով։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Տեսնում ենք Վրաստանում իրավիճակը սրելու՝ Արևմուտքի փորձերը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում»,- նշել է դիվանագետը: «Չենք բացառում, որ նպատակն է՝ փորձել իրականացնել իշխանափոխության «Մայդան» սցենարը՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հաշվարկով», - նշել է Գալուզինը։